ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորումով` հիվանդանոց

14.04.2014 14:33 Թունավորում

Ապրիլի 13-ին, ժամը 02.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում անհայտ Էթիոլոգիա» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1983 թ. ծնված Գոհար Գ.-ն, 1960 թ. ծնված Լուսիկ Գ.-ն և 2004 թ. ծնված Լուսինե Գ.-ն:
Պարզվել է, որ նրանք տանը, անհայտ պայմաններում, թունավորվել են տանը և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: