Թունավորում գազի արտահոսքից
03.12.2012 12:18
Թունավորում
Դեկտեմբերի 2-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով Նուբարաշենի 18 փողոցի թիվ 1 տնից իրենց մոտ են տեղափոխվել տան երեք բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը` գազի արտահոսքից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: