ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորում` գազի արտահոսքից

04.12.2013 15:32 Թունավորում
Դեկտեմբերի 3-ին, ժամը 22.15-ինմ հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում»  ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1964 թ. ծնված Արմենուհի Ս.-ն, 1991 թ. ծնված Արփի Ս.-ն, 2010 թ. ծնված Ռոբերտ Ե.-ն և 1995 թ. ծնված Մերի Ս.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Արմենուհի Ս.-ի տանը, թոռան` Ռոբերտ Ե.-ի կողմից խոհանոցի գազօջախի հետ խաղալիս գազի փականը բաց թողնելու և գազի արտահոսք առաջանալու հետևանքով:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: