Թունավորում Զովաբեր գյուղում
27.01.2014 15:18
Թունավորում
Հունվարի 25-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչներ, 1985 թ. ծնված Արմեն Բ.-ն, 1993 թ. ծնված Մերի Մ.-ն և 2012 թ. ծնված Աշոտ Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, տանը, վառարանի թերայրման հետևանքով առաջացաց «շմոլ» գազից:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: