Թունավորում` խոտաբույսից
12.05.2014 18:09
Թունավորում
Մայիսի 11-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 2005 թ. ծնված Հովիկ Հ.-ն, 2007 թ. ծնված Սարգիս Հ.-ն և 2006 թ. ծնված Վահե Բ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, երեխաները Հայրավանք գյուղի հանդամասում կերել են անհայտ խոտաբույս:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: