Թունավորում շմոլ գազից
19.12.2012 11:25
Թունավորում
Դեկտեմբերի 18-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Կապուտան գյուղի երեք բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում` վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: