ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորում Տաշիրում

09.01.2015 11:47 Թունավորում
Հունվարի 9-ին, ժամը 01.36-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Տաշիր քաղաքի 4 բնակիչ` 1974 թ. ծնված Վահրամ Մ.-ն, 1978 թ. ծնված Նելլի Մ.-ն, 1996 թ. ծնված Օվսաննա Մ.-ն և 1998 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, տանը խոհանոցում գազի ջրատաքացուցիչի շմոլ գազի արտահոսքից վերջիններս վատ են զգացել և դիմել հիվանդանոց:
Վահրամ Մ.-ին, Նելլի Մ.-ին, Օվսաննա Մ.-ին և Գրիգոր Մ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: