ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորվել են թունաքիմիկատով ախտահանած կարտոֆիլի հետ շփվելու հետևանքով

04.05.2013 11:36 Թունավորում

Մայիսի 2-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «գյուղատնտեսական թունաքիմիկատով սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Աստղաձոր գյուղի 6 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են մայիսի 1-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Պրեստիժ» տեսակի թունաքիմիկատով ախտահանած կարտոֆիլի հետ շփվելու հետևանքով:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: