Թունավորվել են շմոլ գազից
05.05.2016 17:18
Թունավորում
Մայիսի 4-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Գյումրիի Մարատի փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1986 թ. ծնված Արուսյակ Մ.-ն և 1977 թ. ծնված Արմենուհի Մ.-ն:
Նույն օրը, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև 1979 թ. ծնված Արմինե Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Մարատի փողոցի թիվ 8 տանը գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: