Թունավորվել են տան հյուրասենյակում տեղադրված փայտե վառարանից արտանետված ծխից
06.02.2017 11:24
Թունավորում
Փետրվարի 5-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.10-ին, թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Ծակքար գյուղի 2 բնակիչներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տան հյուրասենյակում տեղադրված փայտե վառարանից արտանետված ծխից:
Նույն օրը, ժամը 19.10-ին, թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել նաև նույն տան ևս 2 բնակիչներ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: