Թունավորվել է ինքնաշեն գազի վառարանից արտահոսած շմոլ գազից
25.01.2013 11:32
Թունավորում
Հունվարի 24-ին, ժամը 08.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ձորագյուղ գյուղի բնակչուհի, 1975 թ. ծնված Լաուրա Հ.-ն:
Պարզվել է, որ նա թունավորվել է ինքնաշեն գազի վառարանից արտահոսած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: