Թունավորվել են ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից
Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1989 թ. ծնված Հասմիկ Գ.-ն, 2007 թ. ծնված Գոհար Գ.-ն, 1972 թ. ծնված Մարինե Գ.-ն և 2002 թ. ծնված Գուրգեն Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի 33 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: