ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորվել են պահածոյացված սմբուկից

29.12.2017 11:33 Թունավորում
Թունավորվել են պահածոյացված սմբուկից

Դեկտեմբերի 29-ին, ժամը 1.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1948 թ. ծնված Շուշանիկ Հ.-ն, 1948 թ. ծնված Լյովա Ղ.-ն, 1977 թ. ծնված Անահիտ Ղ.-ն, 1974 թ. ծնված Նարինե Հ.-ն, 2000 թ. ծնված Շուշան Ղ.-ն և 2004 թ. ծնված Լյովա Ղ.-ն:
Պարզվել է, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց տանը նշված անձինք սմբուկի պահածո են կերել, ինչի հետևանքով թունավորվել են:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: