Թունավորում՝ շմոլ գազից
Հունվարի 11-ին, ժամը 01.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1939 թ. ծնված Մարտիկ Շ.-ն, վերջինիս կինը` 1949 թ. ծնված Լենա Շ.-ն, որդին` 1987 թ. ծնված Արտեմ Շ.-ն և որդու կինը` 1989 թ. ծնված Մարինե Վ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Մարտիկ Շ.-ի փեսան բանավոր հայտարարել է, որ հունվարի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում, աներորդին` Արտեմ Շ.-ն, բնակարանում լոգանք է ընդունել, որից հետո գազի կաթսայի թերայրումից առաջացած շմոլ գազից ընտանիքի անդամների ինքնազգացողությունը վատացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: