ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Թունավորումներ

09.01.2017 11:45 Թունավորում

Հունվարի 8-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 1967 թ. ծնված Ռաֆիկ Զ.-ն, 2004 թ. ծնված Անդրանիկ Զ.-ն և 1993 թ. ծնված Գոհարիկ Զ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, տան օդատարը փակ լինելու հետևանքով ջրատաքացուցիչի և գազի վառարանի այրված գազը տարածվել է խոհանոցում և հյուրասենյակում, ինչի հետևանքով Ռաֆիկ, Անդրանիկ և Գոհարիկ Զ.-երն իրենց վատ են զգացել ու դիմել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 9-ին, ժամը 02.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1984 թ. ծնված Ալինա Ա.-ն, 2003 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն և 2006 թ. ծնված Վարդան Հ.-ն:
Պարզվել, որ նրանք թունավորումը ստացել են հունվարի 8-ին, ժամը 20-ի սահմաններում, իրենց բնակարանում տարբեր սնունդներ ուտելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Հունվարի 8-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2010 թ. ծնված Վալերիկ Բ.-ն, 2015 թ. ծնված Մարիա Բ.-ն, 2008 թ. ծնված Քրիստինե Է.-ն, 1998 թ. ծնված Արմինե Է.-ն և 2005 թ. ծնված Արեն Է.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, նշված անձինք տան գազօջախից արտանետված շմոլ գազից թունավորվել են:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: