Թունավորվել են Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում
06.02.2017 11:07
Թունավորում
Փետրվարի 4-ին, ժամը 10.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1972 թ. ծնված Ալվինա Ն.-ն, 1994 թ. ծնված Ալվարդ Կ.-ն, 1990 թ. ծնված Լարիսա Ն.-ն և 1979 թ. ծնված Արմինե Կ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: