Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հունիսի 24-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տարել 67-ամյա Պյոտր Ս.-ին: Նա 2002 թ. հունվարի 9-ից Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով: 
Խափանման միջոցը՝ կալանք: 
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					