ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԹՐԱՖԻՔԻՆԳ․ թեմատիկ անդրադարձ ու բացահայտումներ

«Մարդկանց թրաֆիքինգը աշխարհի ամենաամոթալի չարիքներից մեկն է` մարդկանց իրավունքների անողոք ոտնահարում, երբ առուծախի են ենթարկվում, վաճառվում, շահագործվում, անարգվում և կործանվում կյանքեր: Ոչ մի երկիր անձեռնմխելի չէ, և միլիոնավոր կյանքեր սպառնալիքի տակ են:»

 Բան Կի-Մուն

ՄԱԿ-ի 8-րդ Գլխավոր քարտուղար

 

Թեև մարդկությունը վաղուց անցյալ ժամանակով է խոսում ստրկության մասին, այսօր էլ այն տարբեր դրսևորումներով շարունակում է մնալ մեր իրականության չարիքներից մեկը:

2021 թվական, փետրվարի 8
Ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի 29-ամյա բնակիչը, որը մթերային խանութի սեփականատեր է, առանց վարձատրելու հարկադրաբար խանութի բանվոր է աշխատեցնում մի 16-ամյա տղայի։

ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 132. Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը
Մարդու թրաֆիքինգը` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես և մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով։
Ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները փորձեցին ճշտել տեղեկությունը։ Պարզվեց, որ խանութպանը պատանուն ստիպել է առանց վարձատրության աշխատել՝ սպառնալով, որ ոստիկաններին կհայտնի անցած տարվա օգոստոսին պատանու կատարած հեծանիվի գողության մասին։ Ոստիկանները պարզեցին նաև, որ տղամարդու գործողությունների մասին տեղյակ է եղել նրա 38-ամյա մայրը։
Ծանր հանցագործության դեպքի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կոտայքի մարզի դատախազություն, ապա Կոտայքի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Արձանագրենք, որ այսօր էլ Հայաստանում լինում են մարդու թրաֆիքինգի դեպքեր։ Մեր երկրում չարիքի դեմ տարվում է կանոնակարգված պայքար՝ մասնագիտական հատուկ պատրաստվածություն ունեցող իրավապահների կողմից: Մասնագետները չեն բացառում, որ զոհերը կարող են չդիմել իրավապահներին: Դիմելուց խուսափելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նշենք, որ իրավապահներին չդիմելով՝ զոհերը նպաստում են հանցագործության լատենտայնությանը, ինչը բարդացնում է թրաֆիքինգին հակազդելու գործընթացը:
Ասվածը փաստում է օրերս ոստիկանության Ստեփանավանի բաժնում արձանագրված դեպքը, որի մասին իրավապահները տեղեկացել էին ոչ տուժողից։
Մարտի 4-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Քարաշեն գյուղի մի բնակիչ 2020 թ. մարտից իր անասնապահական ֆերմայում, որպես անասնապահ, աշխատանքի է ընդունել 19-ամյա մի երիտասարդի, սակայն մինչ օրս չի վճարել խոստացած ամսական 100 000 դրամ աշխատավարձը։ Ըստ տեղեկությունների, երիտասարդն այլևս չի ցանկանում աշխատել, սակայն ֆերմերը աշխատավարձը չվճարելու սպառնալիքի և խաբեության եղանակներով տղային ստիպում է շարունակել առանց աշխատավարձ աշխատել և արգելում է նրան աշխատանքից ազատվել:
Նույն օրը Ստեփանավանի ոստիկանները երիտասարդի հորից հաղորդում են ընդունել։

«Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները»:

Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը
2020 թ. հունիսի 25

Թրաֆիքինգ երևույթի կանխարգելման գործում պակաս կարևոր չէ դրա մասին բարձրաձայնելը: Հանցագործության այս տեսակը չի ճանաչում ո՛չ ազգություն, ո՛չ հավատք, ո՛չ այլ հանգամանք: Իսկ մարդկանց, որոնք չգիտեն կամ տեղեկացված չեն այդ երևույթի մասին, առավել հեշտ է խաբել, համոզել և շահագործել: Այս տեսանյութի խնդիրն էր հասարակական իրազեկվածության բարձրացումը, ինչը կանխարգելիչ նշանակություն ունի: Լինենք իրազեկված ու նաև դրանով միասին հակազդենք թրաֆիքինգին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: