Թաքնվել չհաջողվեց
14.05.2015 09:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1982 թ. ծնված Համլետ Խ.-ին, որը ապրիլի 17-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: