ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանություն Չարենցի թաղամասում

24.08.2016 09:47 Սպանություն

Օգոստոսի 23-ին, ժամը 22.30-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի վերելակում տղամարդու դիակ կա:
Ժամը 22.40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի հարակից ավտոտնակն այրվում է, և այնտեղ մի տղամարդ կա՝ ձեռքին դանակ, հնարավոր է, որ նա այրած լինի ավտոտնակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բակում, ավտոտնակը հրկիզելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1943 թ. ծնված Էդմոնդ Ս.-ն դանակով հարվածներ է հասցրել 1976 թ. ծնված Ալեքսանդր Բերգելյովի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս ստացած կտրած-ծակած վերքերից շենքի վերելակում մահացել է:
Էդմոնդ Ս.-ն օգոստոսի 24-ին, ժամը 00.50-ին, նշված վայրից բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: