ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց օգտագործողն ու հյուրասիրվողը անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 26-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 1987 թ. ծնված Զավեն Գ.-ն և 1992 թ. ծնված Արսեն Հ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Զավեն Գ.-ն ապրիլի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Խաչիկ գյուղում ծխելու միջոցով օգտագործել է իր կողմից կանեփի թփերից պատրաստված թմրամիջոց, որից հյուրասիրել է Արսեն Հ.-ին և առաջարկել 1990 թ. ծնված Արթուր Ա.-ին: Հետևանքը եղել է այն, որ Զավեն Գ.-ն և Արսեն Հ.-ն անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Զավեն Գ.-ից, Արսեն Հ.-ից և Արթուր Ա.-ից վերցվել են բացատրություններ:
Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: