Հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկաններին
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արաբկիրի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 22.50-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողներին է ներկայացել 44-ամյա Արմեն Հ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-329 հոդվածի (պետական սահմանը ապօրինի հատելու փորձին հանցակցելը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: