Հայտնաբերում՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
06.10.2016 11:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 22.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1996 թ. ծնված Նարեկ Ս.-ին, որը մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-ին մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: