ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները կրկին այցելել են գիշերային ժամանցի վայրեր․ իրավախախտումներ են հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները կրկին այցելել են գիշերային ժամանցի վայրեր․ իրավախախտումներ են հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում գիշերային ժամերին գործող զվարճանքի վայրերում։ Միջոցառումների նպատակը ոչ թե այդ հաստատություններում զվարճացողներին անհանգստություն պատճառելն է, այլ ժամանցի վայրերի աշխատանքի օրինականությունը պարզելն ու պատասխանատուներին հորդորելը, որ գործունեությունը իրականացնեն՝ չխախտելով համակեցության կանոնները։ Միջոցառումների ընթացքում, եթե հաճախորդների ժամանցը խանգարվել է, ապա ոստիկանությունը հայցում է նրանց ներողամտությունը, իսկ զվարճանքի վայրերի պատասխանատուներին էլ հորդորում ենք գործունեությունը տեղափոխել օրինական դաշտ։