Ժամը 09.30-ի դրությամբ հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 15-ին, ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Արարատի, Սիսիանի, Կոտայքի, Մարալիկի տարածաշրջաններում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
***
Կրկին հիշեցնում ենք, որ ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, երեկ ժամը 6.00-ից սկսել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթևեկությունը, դուրս բերել և տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղևորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին:
Վարորդներին խնդրում ենք լինել զգոն և ուշադիր, հստակ հետևել ճանապարհային ոստիկանների ցուցումներին. մասնավորապես, անհրաժեշտության դեպքում վտանգավոր ուղեհատվածում ղեկի մոտ տեղը զիջել փորձառու ոստիկանին, ոստիկանի պահանջով ժամանակավորապես դադարեցնել երթևեկությունը, կայանել մեքենան, փոխել շարժման ուղղությունը և այլն:
Ոստիկանությունը բոլոր շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում առավելագույնս համագործակցել ճանապարհային ոստիկանության հետ, իսկ ապահովագրական գործակալությունների ներկայացուցիչներին՝ վթարների դեպքում ավելի օպերատիվ ժամանել դեպքի վայր՝ խցանումներից զերծ մնալու համար: