Հայտնաբերեցին 9 տարի անց՝ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
30.04.2015 11:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 29-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1979 թ. ծնված Բորիս Մ.-ին, որը 2006 թ. հունվարի 1-ից ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի /դասալքությունը/ 1-ի մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: