ԻԻՀ Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենում
05.10.2018 14:07
Հետախուզվողի հայտնաբերում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1980 թ. ծնված Անվար Բ.-ն, որը 2018թ. մայիսի 25-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից ԻԻՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածի և 7 հոդվածի (խարդախությունը) մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: