ԻԻՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

Հուլիսի 5-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք բերման է ենթարկվել 35-ամյա Սերգեյ Ի.-ն, որը Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: