Ծեծի և սուտ մատնության մեղադրանքներով հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
20.11.2015 12:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կարեն Գ.-ն, ով 2013 թ. փետրվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ և 333 հոդվածի /սուտ մատնություն/ 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: