Ինչի՞ց էր չարամտորեն խուսափում հետախուզվողը
12.02.2014 10:48
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 10-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Յաշա Խ.-ին, որը հունվարի 10-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: