Ինչ կատարվեց զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով հետախուզվողի հետ Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
10.10.2013 10:26
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.20-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը 2011 թ. մայիսի 25-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: