Ինչ պարզվեց գրպանները խուզարկելուց հետո
24.10.2013 12:39
Թմրամիջոցի հայտնաբերում
Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Նոր Արմավիր գյուղից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Ռուբիկ Ե.-ին:
Խուզարկությամբ նրա անդրավարտիքի և վերնաշապիկի գրպաններից հայտնաբերվել են կանեփանման դեղնականաչավուն զանգվածներ:
Ռուբիկ Ե.-ն հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածները պատկանում են իրեն, որը պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերված փաթեթներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: