Հետախուզվողին հայտնաբերելու մասին հայտնվել է Ինտերպոլին
19.08.2022 12:08
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել են Ռումինիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության 33-ամյա քաղաքացու: Նա 2020 թվականի դեկտեմբերից Մոլդովայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: