Կազմակերպված հանցավորության դեմ` համատեղ ուժերով (ԵՐԿՈՒ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից (Լիոն, Ֆրանսիա) մշակվել և հունիսի 5-ից շրջանառության մեջ է դրվում TURN BACK CRIME միջազգային իրազեկման ծրագիրը՝ ուղղված Ինտերպոլի 190 անդամ երկրներում հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու ոստիկանական մարմինների հետ համատեղ ջանքերի գործադրմանը՝ կազմակերպված հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարում:
Ծրագրի շրջանակներում, որպես առաջին քայլ, նախատեսվում է անդամ երկրների ոստիկանության միջոցով տրամադրել հանցավորության դեմ պայքարին ուղղված multi-media փաթեթներ՝ լրատվամիջոցներում զետեղելու և այդպիսով` ազգային մակարդակով համապատասխան տեղեկատվությունը հասարակության լայն շրջանակներին տրամադրելու և իրազեկելու նպատակով:
TURN BACK CRIME ծրագրի նպատակն է՝ հասարակության ներգրավվածության միջոցով կանխել կամ նվազեցնել կազմակերպված հանցավորության ազդեցությունը, որպեսզի մարդիկ կարողանան պաշտպանել իրենք իրենց՝ հասկանալով և գիտակցելով կազմակերպված հանցավորության ներգրավվածության աստիճանը իրենց առօրյա կյանքում:
Ծրագրի վեբ կայքն է՝ www.turnbackcrime.com, որը ներառում է տեսահոլովակների շարք, հրապարակումներ, հայտնի անձանց ներգրավում, ապրանքանիշի գովազդ (merchandising):
Ստորև` 2 տեսանյութերը: