Հետախուզվող՝ Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
16.09.2016 11:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 3.35-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Հակոբ Ա.-ն, որը սեպտեմբերի 8-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: