ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն

17.11.2014 12:38 Գողություն
Նոյեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, 1989 թ. ծնված  Անի Կ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արամուս գյուղի բնակիչ, իր ծանոթ  ոմն Լյովա իր դրամապանակից գողացել է 40.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լյովան  1989 թ. ծնված  Լևոն Մ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 14.50-ին, ինքնակամ ներկայացել է բաժին և տվել   խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: