Ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
28.03.2015 14:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Էրեբունու բաժին է ինքնակամ ներկայացել 1973 թ. ծնված Արմեն Ի.-ն, ով 2013 թ. դեկտեմբերի 3-ից հետախուզվում է ՌԴ, Ստավրոպոլի ՆԳԳՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /թմրանյութի ապօրինի պահելը, պատրաստելը, փոխադրելը/:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: