Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հետախուզվողը ներկայացավ ինքնակամ
10.09.2019 11:42
Հետախուզվողի հայտնաբերում
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 9-ին, ժամը 20.14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 28-ամյա Գևորգ Մ.-ն, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: