Ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Սոչիի իրավապահների կողմից հետախուզվողը
11.07.2016 12:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 9-ին, ժամը 10.30-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը փետրվարի 3-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի Ա կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: