Ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
26.12.2017 11:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի և Արմավիրի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին, ինքնակամ Վաղարշապատի բաժին է ներկայացել 1960 թ. ծնված Սիլվա Մ.-ն, որը դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի և 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: