Ինքնաձիգի պահունակ, 62 փամփուշտ և 12 պայթուցիչ
01.10.2013 14:45
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Սեպտեմբերի 30-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց փամփուշտներ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 62 փամփուշտ և տարբեր տիպի 12 պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: