Ինքնաձիգի փամփուշտներ՝ գրպանից
09.02.2015 11:58
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները փետրվարի 7-ին, ժամը 17.30-ին, Գուգարք գյուղից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արեն Բ.-ին:
Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 9 փամփուշտ:
Արեն Բ.-ն հայտարարել է, որ այն պատկանում է իրեն, ձեռք է բերել մոտ մեկ ամիս առաջ` Ազնվաձոր գյուղի բնակիչ ոմն Նիկոլից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: