ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ինքնաձիգ և փամփուշտներ

Ոստիկանության ծառայողները հունվարի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 143 շենքի մոտից՝ իր  «ՎԱԶ -21063»  մակնիշի ավտոմեքենայով,  բերման են ենթարկել 1981 թ. ծնված Կարեն Պ.-ին և  ուղևոր` 1968 թ. ծնված  Արմեն Մ.-ին:
Զննությամբ ավտոմեքենայի բեռնախցում հայտնաբերվել է  «ԱԿՄ» ինքնաձիգ` 3 պահունակով, որից մեկը դատարկ, իսկ մյուս երկուսը` լիցքավորված 7,62 մմ  տրամաչափի` 15 և 5,45 մմ տրամաչափի  30 փամփուշտներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: