Ինքնաձիգ և փամփուշտներ
30.11.2012 11:55
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Նոյեմբերի 29-ին, ժամը 13.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին` կամրջի մոտ, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` լիցքավորված 30 փամփուշտով, և տարբեր տրամաչափի 55 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: