Ինքնաձիգ և զինամթերք հայտնաբերվեց Սիսիանում
04.09.2023 11:30
Զենք-զինամթերքի հայտնաբերում

Քրեական վարույթի շրջանակներում սեպտեմբերի 2-ին, ժամը 10-ին, Նորավան գյուղի 63-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում կատարած խուզարկության ընթացքում տան նկուղում հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի մեկ ինքնաձիգ` փամփշտատուփում 9 փամփուշտ, երկու փամփշտատուփ, ինքնաձիգի 160 և ատրճանակի մեկ փամփուշտ: Նույն տեղում հայտնաբերվել է նաև երեք պահեստատուփ և ինքնաձիգի 189 փամփուշտ:
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերված զենքը և փամփուշտները գտել է 1992 թ.՝ Արցախում, բերել ու պահել տանը` ինքնապաշտպանության նպատակով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: