ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայի բեռնախցիկում ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել

Մեքենայի բեռնախցիկում ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 9-ին Նոր Արեշի 14-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 46-ամյա մի տղամարդու, որը ՍՊԸ տնօրեն է: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա հայտնել է, որ տան մոտ կայանված իր «Ռենոյի» բեռնախցիկում ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտներով լիցքավորված երկու պահեստատուփ կա: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ «Ռենոյի» բեռնախցիկում հայտնաբերվել են «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 2 փամփշտատուփ և 7,62 մմ տրամաչափի 41 փամփուշտ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: