Ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և ինքնաձիգի 230 փամփուշտ
18.09.2013 13:03
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ Սահմանապահ զորքերի ուղեկալ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք` ձևափոխված 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 230 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: