Ինքնաշեն ատրճանակ` պահունակով և առանց փամփուշտների
15.05.2013 11:17
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մայիսի 14-ին, ժամը 19.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Խաղաղության Օղակ» զբոսայգու մոտ զենք կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ` պահունակով և առանց փամփուշտների:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: