Հետախուզվում էր ինքնիրավչության մեղադրանքով
07.07.2017 13:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և հուլիսի 7-ին, ժամը 1.50-ին, բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Արշակ Ծ.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի (ինքնիրավչությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: