Ինքնիրավչության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Գուգարքի բաժին
09.11.2018 11:35
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2018» կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 8-ին, ժամը 18.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Արշակ Ծ.-ն, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի (ինքնիրավչությունը) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: